Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների

Հղիություն. 2-րդ ամիս

Հղիություն. 2-րդ ամիս

Բեղմնավորումից հետո 5-րդ շաբաթ (7-րդ մանկաբարձական)

Այս շաբաթվա ընթացքում նոր փոփոխություններ են տեղի  ունենում երեխայի վերջույթների, դեմքի, մարմնի սաղմերի հետ: Սկսում է ձևավորվել մարսողական համակարգը, արդեն առկա է ուղիղ աղիքը: Դեռ կա «պոչիկը», բայց 10-11-րդ շաբաթում այն արդեն չի լինի:

 

Պտղի մոտ ձևավորվում են նաև թոքերը: Ընկերքը հաստանում է, պորտալարը ամրանում է արգանդի պատին: Ի հայտ են գալիս դեմքի, աչքերի (եղջերաթաղանթի), բերանիկի, քթիկի սաղմերը: Կարելի է անգամ տարբերել փոքրիկ քթածակերը: Ընդամենը մեկ շաբաթ է անցել, ինչ հայտնվել էին վերջույթների սաղմերը, բայց արդեն կարելի է գլխի ընկնել որտեղ է ձեռքը, որտեղ` ուսը: Սկսվել է բոլոր ներքին օրգանների զարգացումը: Պտուղն ունի իր սեփական արյան խումբը: Տեսանելի են ապագա երեխայի դեմքի առանձնահատկությունները: Աչքերն ունեն ցանցաթաղանթ և ակնաբյուրեղ: Ձևավորվում է մկանային համակարգը, պտուղը կարող է շարժվել:

 

Պտղի մոտ սկսում է ձևավորվել փոքրիկ դեմքը: Գլխի կողքին կան երկու փոքրիկ պիգմենտային շրջանակներ: Հաջորդող մի քանի ամիսների ընթացքում դրանք կտեղադրվեն դեմքի վրա և կվերածվեն աչքերի: Սկսում են ձևավորվել ափիկները: Արդեն առկան են նաև երեխայի սեռական օրգանների սաղմերը, սակայն դեռ այս շաբաթում հնարավոր չէ որոշել՝ աղջիկ է, թե տղա: Շատ արագ սկսում են զարգանալ երիկամները: Տրանսվիգինալ կապն արդեն 100% հավանականությամբ ցույց կտա պտղիկին և նրա սրտի աշխատանքը: Կոպերն աստիճանաբար ծածկում են աչիկները՝ այսպիսով պաշտպանելով զարգացող աչքերը լույսից և չորությունից (28-րդ շաբաթից հետո աչիկները երեխայի ցանկությամբ կարող են բացվել): Հղիության այս շրջանում ձևավորվում է փոքրիկի ներքին ականջը, ձևավորվում է ծնոտը, առաջանում են ատամների սաղմերը: Բայց, ամենակարևորը, երեխան սկսում է շարժվել: Բայց, քանի որ այն շատ փոքր է, մայրը դեռ չի զգում նրա շարժումը: Հսկա գլուխը կախված է կրծքին:


Բեղմնավորումից հետո 5-րդ շաբաթ (7-րդ մանկաբարձական)Բեղմնավորումից հետո 5-րդ շաբաթ (7-րդ մանկաբարձական)Բեղմնավորումից հետո 5-րդ շաբաթ (7-րդ մանկաբարձական)

 

Ձևավորվում է դեմքը, բայց աչքերը դեռ կողքի են և ամուր փակված են: Աչքերի մաշկի տակ տեսանելի է սև պիգմենտը:


Լավ տարբերվում են ոտքերը և ձեռքերը` վերջինիս բաժանումներով, որոնք կվերածվեն մատների:


Սիրտը սկսում է սաղմի մարմնով արյուն մղել:


Ընդհանուր գծերով ձևավորվել է կենտրոնական նյարդային համակարգը:


Սաղմն արդեն թոքեր, աղիքներ, լյարդ, երիկամներ և ներքին օրգաններ  ունի, բայց այս ամենը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել:


Սաղմի երկարությունը և քաշը:


Երկարությունը մինչև սրբոսկր կազմում է մոտավորապես 7-9 մմ:
Քաշը` մոտ 0,8 գ.:


Բեղմնավորումից հետո 5-րդ շաբաթ (7-րդ մանկաբարձական)Բեղմնավորումից հետո 5-րդ շաբաթ (7-րդ մանկաբարձական)Բեղմնավորումից հետո 5-րդ շաբաթ (7-րդ մանկաբարձական)

 

Պտղի շնչափողը ընդլայնվում է և ձգվում է դեպի վար, ձևավորվում են ապագա բրոնխները:


Փոքրիկ վերջույթները երկարում են, ընդ որում ձեռքերն ավելի ակտիվ, քան` ոտքերը, և բաժանվում են երեք մասի՝ ուս, նախաբազուկ, բազուկ, ազդր , սրունք, ներբան:


Ոտքերի միջև առաջանում է ելունդ, որից էլ ձևավորվում են արտաքին սեռական օրգանները:


Երեխայի ապագա դեմքի թմբիկները (քթի, վերին և ստորին ծնոտների), որոնք հայտնվել էին անցած շաբաթվա ընթացքում, տեղափոխվում են դեմքի կենտրոն` թողնելով մեկ բաց ճեղք, դա նրա ապագա բերանիկն է:


Բերանային խեղքը ծածկող վերնամաշկը թեքվում է դեպի ծնոտը` պայտի տեսքով, հենց այստեղ են տեղակայվելու ատամների սաղմերը:


Խռիկային ճեղքերն անհետ կորում են: Գլխիկի և մարմնի միջև ձևավորվում է նեղացում, դա ապագա պարանոցն է:


Դուք ինքներդ


Ձեր փոքրիկը սկսում է սննդի պահանջ զգալ: Ձեր մարմնում արյան քանակը շատանում է, որպեսզի բավարարի նրա պահանջները: Դա առաջացնում է արյան կանգ ստորին վերջույթներում, և դուք հղիների համար բնութագրական ոտքերում ծանրություն եք զգում, որը ձեզ կուղեկցի նաև հետագայում:


 6-րդ շաբաթ (մանկաբարձական 8-րդ շաբաթ)


Ձեռքերի և ոտքերի սաղմերից սկսում են ձևավորվել փոքրիկ մատիկները, ձեռքերն արդեն սկսում են բաժանվել արմնկի և դաստակի: Պարանոցի երկու կողմերում սկսում են ձևավորվել ականջախեցիները, դեմքին հայտնվում է վերին շրթունքը, քթի ձևը: Աչքերը դեռևս շատ լայն են տեղադրված, բայց արդեն նկատելի են կոպերը: Աղիքներն այն երկարության են դառնում, որ երբեմն դուրս են գալիս պորտալարի շրջան. դա այսպես կոչված ֆիզիոլոգիական ճողվածքն է:

 

Երեխան արդեն նմանվել է մեծ մարդու: Սիրտը բաբախում է, ստամոքսը ստամոքսահյութ է արտադրում, սկսում են գործել երիկամները: Մկանները կծկվում են իմպուլսների ազդեցության տակ, որոնք գալիս են ուղեղից: Երեխայի արյունից կարելի է արդեն որոշել նրա Rh-պատկանելիությունը: Ձևավորվել են մատները և հոդերը: Երեխայի դեմքը ձեռք է բերում սեփական գծերը, միմիկան սկսում է արտահայտել այն, ինչ կատարվում է նրա միջավայրում: Երեխայի մարմինը արձագանքում  է հպմանը: Սաղմը պտուղ է դարձել, նրան արդեն կարելի է նորածին անվանել:

 

Հղիության 6-րդ շաբաթ (մանկաբարձական 8-րդ շաբաթ)Հղիության 6-րդ շաբաթ (մանկաբարձական 8-րդ շաբաթ)Հղիության 6-րդ շաբաթ (մանկաբարձական 8-րդ շաբաթ)

 

Ձևավորվել են բոլոր գլխավոր ներքին օրգանները, սակայն դրանք դեռ սաղմնային վիճակում են և մարմնի մեջ վերջնական դիրքը դեռ չեն զբաղեցնում:

 

Որոշվեց դեմքը. քթի ծայրը հայտնվեց, գծագրվեցին քթանցքները, ձևավորվեց բերանը:


Արդեն կա լեզու:


Ձևավորվում է ներքին ականջը:


Ձևավորվեցին մատները:


Հստակ երևում է ուղեղի ծոծրակային հատվածը:


Ոտքերը և ձեռքերն ավելի երկար են դարձել, ձևավորվել են ուսերը, արմունկները, ազդրերը և ծնկները:


Պտուղը բավականին շարժուն է, սակայն դուք դա դեռ չեք զգում:


Պտղի երկարությունը և քաշը


Երկարությունը գագաթից մինչև սրբոսկր կազմում է մոտ 8-11 մմ: Պտուղը ելակի չափ է:


Քաշը`  1,5 գ:

Պտուղն իր շրջապատող միջավայրում՝ ամնիոտիկ պարկում,  շարժուն է: 8-րդ ամսվա վերջում պտղի երկարությունը հասնում է 22 մմ: Հնարավոր է սաղմի հստակ նույնականացում (գլուխ, իրան, վերջույթներ և այլն): Սիրտը կծկվում է րոպեում 112-136 զարկ: Հենց այս ժամանակ էլ քթի խոռոչները ձեռք են բերում հոտառության ընկալիչներ, սակայն քիթը դեռ լորձով փակ է և չի գործում: Փոքրիկն իրեն շրջապատող հեղուկային միջավայրում չի կարող շնչել: Ձևավորվում է տեսողական նյարդի սաղմը: Այն աճում է առաջնային ուղեղից և երկարում է՝ հասնելով դեմքին: Դեմքի մաշկի մակերեսին նյարդերի վերջույթները ճյուղավորվում են և ձևավորում ցանցաթաղանթ: Հետո բջիջների տարանջատման ճանապարհով ձևավորվում է ակնաբյուրեղը և դրա հետ մեկտեղ` եղջերաթաղանթը:


Դուք ինքներդ


Արգանդի մուտքն ամուր փակվում է մակարդված լորձով՝ պաշտպանելով արգանդը` վարակներից:


Այդ իսկ նպատակով՝ հնարավոր միկրոբների վարակի դեմ պայքարելու համար ավելանում է նաև հեշտոցային հատվածի թթվայնությունը: Դրա հետ մեկտեղ, սակայն, հեշտոցն առավել հակված է լինում սնկային հիվանդության:  Ավելանում է սնկային հիվանդությամբ վարակվելու ռիսկը:


Ուշադրություն դարձրե՛ք. այն դեպքում, երբ դուք ռեզուս-բացասական եք, իսկ երեխայի հայրը` ռեզուս-դրական, այժմ ամենահարմար պահն է արյան մեջ հակամարմինների անալիզ հանձնելու: Բանն այն է, որ հենց այս ժամանակ է երեխայի մոտ սկսում ձևավորվել ռեզուսի սպիտակուցները (եթե ապագա երեխան ռեզուս-դրական է) և մոր մարմինը կարող է արձագանքել դրանց` հակամարմիններ արտադրելով:


7-րդ շաբաթ (մանկաբարձական 9-րդ)


Սկսում են ձևավորվել սեռական օրգանները: Գլուխը շատ է թեքված առաջ և կախվում է կրծքի վրա:


Մարմինը երկարում է: Ետևի մասում անհետանում է փոքրիկ պաչիկը (մեր հին անցյալը հիշեցնող), որով ավարտվել էր ողնաշարը:


Հղիության 7-րդ շաբաթ (մանկաբարձական 9-րդ)Նա մարդկային դեմք է ստանում: Գլուխը գնդաձև է դառնում: Թմբիկները, որ նշանակում են քթածակերը և ծնոտները, մոտենում են, Նախկինում ավելի վեր տեղադրված աչքերը շարժվում են դեպի քիթը, սակայն դեռ նրա հիմքի մոտ են: Քանի որ այժմ արդեն կարելի է խոսել քթի մասին, ապա նրա քթի խորշերն այս շրջանում У տառի նման բաժանված են և ձևավորում են քթի թևերը, բայց դեռ տափակ է: Դեմքը, որ մինչ այս պահը հարթ էր, կորանում է, և նրա վրա քիթն ու աչքերն առաջ են գալիս: Բերանի անկյունները երկարում են, առաջանում են շուրթերը:


Ակտիվորեն զարգանում են կմախքային մկանները:, կարող է ծալվել արմունկները մարմնի համեմատ 90°-ով: Ծնկները հիմնականում անկյան ձևով են, բայց առաջ են ուղղված, ոտնաթաթերը զուգահեռ են տեղակայված:


Առաջանում են հինգ բրոնխները: Սկսում է բրոնխային ծառի ճյուղավորումը:


Ինչպես նախորդ շաբաթում` ձեռքերի, այժմ էլ հայտնվում են ոտքերի մատները: Պտղի հաստացման հաշվին առաջանում են եղունգները, բայց տարօրինակ ձևով: Դրանք հայտնվում են ափի և ներբանի կողմում: Բայց, շնորհիվ պտտվող ու սահող շարժումների, եղունգները շարժվում են դեպի մատների ծայրերը, ուր և նրանք կշարունակեն աճել: Նրանց փոխորեն ափի և ներբանի մակերևույթին առաջանում  են շոշափողական թմբիկները:


Պտղի մեջքը սկսում է ուղղվել, իսկ պոչիկը` ոչնչանալ: Գլուխը դեռ մեծ է, ուղղված կրծքին: Աչքերն արդեն բավականին ձևավորված են, բայց ծածկված են մեմբրաններով: Պտուղն արդեն մկաններ ունի, և այն դադնաղ սկսում է շարժվել: Բայց այն կարող է միայն արձանագրել ուլտրաձայնը: Վերջույթները շարունակում են ձևավորվել, ընդ որում` ձեռքերն ավելի արագ, քան` ոտքերը: Ձևավորվում են մատները, նրանց մեջտեղների թաղանթները վերանում են: Արդեն արմունկ ունի: Սկսում է ամրանալ ոսկրային համակարգը:


Դուք ինքներդ


Ինքնաբուխ վիժման հնարավորությունը դեռ անհանգստացող է: Եթե այն հանկարծ կատարվի, ապա` հավանաբար, պտղի զարգացման խախտման հետևանքով: Այսպիսով` բնությունը որոշում է արատավոր հղիությունը չհասցնել մինչև վերջ:


Դեռ երկու շաբաթ վիժելու ռիսկը կա:


Բժշկին առաջին այցելության համար կոնկրետ ժամանակ չկա, սակայն առաջին զննումը պետք է անցնել հղիության 9-12 շաբաթների ընթացքում: Այս ժամանակահատվածը բացատրվում է նրանով, որ որոշ ապագա մայրիկներ` ոչ կանոնավոր դաշտանային ցիկլ ունեցող, բավականին ուշ են նկատում, որ հղի են: Պետք է շահագրգռված լինել առաջին զննումն անցնել որքան հնարավոր է վաղ, որպեսզի վտանգի դեպքում շուտ իմանալ:

 

Առաջին մինչծննդաբերական պարտադիր խորհրդատվություն


Նրանում ներառված են.

 

  1. Կլինիկական զննում` ներառյալ անոթային ճնշման փոփոխությունները, սրտի զարկի լսում, կշռում, որովայնի շոշափում, հեշտոցային զննում. այսպես են լինելու նաև մնացած վեց մինչծննդաբերական կոնսուլտացիաները:

  2. Մեզի անալիզը նույնպես պարտադիր է բոլոր նախածննդաբերական խորհրդատվությունների համար: Նրանում հատուկ ուշադրություն է դարձվում սպիտամիզությանը (սպիտակուցի անջատումը մեզի հետ) և գլյուկոուրիայի (շաքարի անջատումը մեզի հետ):

  3. Արյան անալիզ


Ի՞նչ է ցույց տալիս արյան առաջին անալիզը:


Արյան առաջին անալիզի արդյունքները որոշում են ուշադրության այն աստիճանը, որ բժիշկները և մանկաբարձները կդարձնեն ձեր հղիությանը և ծննդաբերությանը:


Հղիության 7-րդ շաբաթ (մանկաբարձական 9-րդ)1.    Արյան խմբեր

 

А, В, АВ կամ 0, ձեր քարտի վրա պարտադիր կերպով ցույց կտրվի արյան խումբը, որպեսզի արտակարգ իրավիճակի դեպքում արյան խումբը պարզ լինի:

 

2.    Ռեզուս-գործոն. + կամ  —


Եթե էրիթրոցիտները շրջապատող մեմբրանն ունի բացասական ռեզուս-գործոն՝ հատուկ սպիտակուցային նյութ, ապա ձեր ռեզուսը դրական է, իսկ եթե այս սպիտակուցը բացակայում է, ապա ռեզուսը բացասական է:
Խնդիրներ է ծագում, երբ մոր ռեզուսը բացասական է, հորը` դրական:


3.    Հակամարմինների որոշումը կարմրախտի դեմ կատարվում է Միջազգային միավորներով


Եթե դուք երբեք չեք հիվանդացել կարմրախտով, բայց դրանով վարակվել եք հղիության առաջին չորս ամիսների ընթացքում ,պտուղը կարող է լուրջ արատներ ունենալ: Արյան անալիզը կարմրախտի դեմ` նրանում պարունակվող հակամարմինների հանդեպ` կպարզաբանի պատկերը:
10 և ավելին միջազգային միավորը դա արյան մլ-ում հատուկ հակամարմինների պարունակության ցուցանիշն է, դրանով կարելի է հաստատել,  որ դուք մանկության ժամանակ կարմրախտով հիվանդացել եք, և ունեք դրա դեմ իմունիտետ: Ձեր երեխան այս դեպքում ոչ մի վտանգի չի ենթարկվում, ինչպես նաև այն հղիները, որոնք չունեն իմունիտետ, և դուք նրանց հետ շփվում եք:  Կարմրախտով երկրորդ անգամ չեն հիվանդանում , այդ իսկ պատճառով դուք վարակի աղբյուր չեք և չեք կարող դառնալ այս հիվանդության վարակի փոխանցող:
10 միջազգային միավորից պակաս. Դուք երբեք չեք հիվանդացել կարմրախտով, այդ իսկ պատճառով դուք պետք է անընդհատ հետևեք արյան մեջ հակամարմինների պարունակությանը: Դրանց շատացումը ցույց է տալիս, որ դուք վարակված եք: Սա դեռ չի նշանակում, որ ձեր երեխան էլ է վարակված: Դա ճշտելու համար բժիշկը կկատարի պտղի արյան անալիզ, որը վերցվում է պորտալարից` ուլտրաձայնի հսկողությամբ:  Վարակի հայտնաբերման դեպքում անհապաղ անցկացվում է  համապատասխան բուժում: Եթե, դժբախտաբար, երեխայի մոտ զարգացման լուրջ արատներ են նկատվում (տեսողության, լսողության, նյարդային համակարգի հետ կապված), բժիշկը կարող է ընդհատել հղիությունը:


4.     ՎՌ (Վեսսերմանի ռեակցիա)՝ սիֆիլիսով վարակվելու ցուցանիշ

Այս վարակիչ հիվանդությունն այժմ հազվադեպ է: Եթե արյան անալիզը բացահայտում է, որ դուք գունատ տրեպոնեմայի կրող եք, ձեզ պենիցիլինով բուժում են նշանակում, որը շատ արդյունավետ է և չի վնասում երեխային: Հսկող անալիզներ են անցկացվում հղիության ողջ ընթացքում:


5.    Ոչ պարտադիր հետազոտություններ


ՄԻԱՎ-ի որոշում


Այն պարտադիր չէ, բայց խորհուրդ է տրվում: ՄԻԱՎ-ը առաջացնում է ՁԻԱՀ, և դրա հայտնաբերման դեպքում ապագա մայրիկը բուժում է ստանում, որի շնարհիվ բավականին քչանում է երեխայի վարակվելու ռիսկը:


Հեպատիտ Բ-ի հակածինների և հակամարմինների հետազոտություն


Դուք կարող եք վարակի կրող լինել` չիմանալով այդ մասին, իսկ ձեր երեխան վտանգված է` ծննդաբերության ժամանակ  վարակվելու: Սակայն այժմ գոյություն ունի շիճուկ և պատվաստանյութ, որոնք կանխում են երեխայի վարակվելը, եթե անհրաժեշտ քայլերը կատարվում են անմիջապես ծնվելուց հետո:


Արյան հետազոտության  քանակական ցուցանիշները


Այս անալիզը բացահայտում է սակավարյունությունը և մակարդման խանգարումները: Այն գրանցում է 1մլ³-ում էրիթրոցիտների քանակը (ցածր ցուցանիշն ահազանգում է սակավարյունության մասին), արյան 1մլ³-ում լեյկոցիտների քանակը (բարձր ցուցանիշը խոսում է վարակի առկայության մասին), թրոմբոցիտների քանակը 1մլ³-ում, որոնք կարևոր դեր ունեն արյան մակարդման համար,  էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին պարունակությունը. այս ցուցանիշի նվազումը ևս թույլ է տալիս սակավարյունության կասկած, ունենալ: Արյան մեջ հեմոգլոբինի ընդհանուր մակարդակը թույլ է տալիս գնահատել այս մոլեկուլի հնարավորությունը մոր օրգանիզմում թթվածնի փոխանցման համար, և հետևաբար նաև, նրա երեխային:


Հղիության առաջին ամիսներից ձեր մոտ կարող է էրիթրոցիտների պակաս և լեյկոցիտների ավելացում նկատվել Որպեսզի մորը և երեխային բավական արյուն լինի, արյան քանակը ամիս առ ամիս պետք է շատանա, հատկապես դա վերաբերում է հեղուկային մասին՝ պլազմային: Պլազմայի քանակությունը բավականին արագ է շատանում,  քան էրիթրոցիտների քանակը, և հղի կնոջ արյունը մի տեսակ նոսրացած է դառնում էրիթրոցիտների հարցում: Սակայն լեյկոցիտներն ունակ են արագ բազմանալու,  հետևաբար, նրանց ցուցիանիշի ավելացումը հղիների մոտ բորբոքային պրոցես չի նշանակում:


Իմանալով այս յուրահատկության մասին՝ բժիշկը ուշադիր կերպով կհետևի արյան հետազոտությանը, հատկապես արյան ձևավոր տարրերի հավասարակշռությանը:


8(10)-րդ շաբաթ


10-րդ շաբաթը մի յուրահատուկ մեկնարկակետ է ձեր երեխայի համար: Արդեն ձևավորված են մարմնի հիմնական պարամետրերը, և հաջորդ 6,5 ամիսներին բջիջները կլրացնեն նրա կառուցումը: Ձեր երեխան ինքն-իրեն ավելի է նմանվում: Մատիկները արդեն առանձնացված են, հայտնվում է լեզվի համային պտկիկը և ատամնային սաղմերը: Պոչիկն արդեն չկա, ուղեղը շարունակում է զարգանալ, ընդ որում` ֆենոմենալ արագությամբ: Յուրաքանչյուր վայրկյան արտադրվում են 1/4 մլն նեյրոններ:  Սիրտը ևս ձևավորված է:


Հղիության 8(10)-րդ շաբաթՀղիության 8(10)-րդ շաբաթՀղիության 8(10)-րդ շաբաթ

 

Չնայած արտաքին սերմնարանները դեռ որոշված չեն, բայց արդեն արդեն կան ամորձիները, եթե այն տղա է, սկսում են արտադրել տեստոստերոն՝ տղամարդու հորմոնը, որը նրան կդարձնի տղա: Եթե 10-րդ շաբաթում սաղմի հետ ամեն ինչ նորմալ է, ուրեմն՝  ուռա~: Նրան էլ չեն սպառնում բնածին անոմալիաներ:  Այս շաբաթվանից ձեր երեխան կոչվում է պտուղ:


Անցած երկու ամիսներին այն մեծ փոփոխություններ է կրել ներարգանդային կյանքում: Հաջորդ յոթ ամիսներում կկատարելագործվի այն, ինչ արդեն հիմնվել է: Զարգացման փուլերն առանձնացնող իրադարձությունները կարող են քիչ տպավորիչ լինել:


Կմախքը, հոդերը, մկանները՝  հենաշարժիչ համակարգի բոլոր տարրերն առկա են: Նրանք դեռ մի փոքր փոփոխության կենթարկվեն:
Համի առաջին ընկալիչներն առաջանում են  բերանի ներքին մակերեսում և դրա շուրջը: Շատ շուտով դրանց քանակը կգերազանցի մեծերինին: Ապագա երեխան նաև շատ զգայուն է խթանման նկատմամբ, որոնք ազդում են նրա վերին շրթունքի վրա: Նա դրանց պատասխանում է դեմքի շարժումով:


Կոպերը ձգվում են և փակվում. նայելու բան էլ  դեռ չկա:


Աճառներն աստիճանաբար ոսկրային հյուսվածքի են վերածվում:


Ձեռքերը, ոտիկները, մատիկները, ծնկներն արդեն ներկա են մանրանկարում: Շուտով ձեր երեխան կսկսի ծծել բութ մատը: Նա արդեն շարժվում է, ճիշտ է` դեռ ակամա: Աչքերը փակ են կոպերով և այսպես կշարունակվի մինչև 25-27 շաբաթները:  Ձևավորվել է ականջախեցին: Ձևավորվել է վերին շրթունքը:


Պտղի երկարությունը և քաշը


Երկարությունը գագաթից մինչև սրբոսկր մոտ 27- 35 մմ է:
Քաշը` 4 գրամ:


Դուք ինքներդ


Ձեր սիրտը րոպեում  կես լիտր արյուն  է մղում: Դրա աշխատանքը կուժեղանա ամեն ամիս և հղիության վերջում այս ցուցանիշը կհասնի րոպեում վեց լիտրի:


Այս քրտնաջան աշխատանքը կարտահայտվի նաև սրտային զարկի հաճախականության վրա: Նախկինում այն րոպեում 80-90 անգամ էր,  այժմ հասել է 100-ի և աշխատում է արագացված տեմպով:


Սաղմնային կյանքի երկրորդ ամսում պտղի զարգացման մեջ տեղի է ունենում որակական թռիչք: Շնորհիվ նրա, որ սաղմի շերտերի բջիջներն ակտիվորեն բազմանում են, տարածվում և մասնագիտանում են, կատարվում է օրգանների և հյուսվածքների ձևավորում: Սաղմն արտահայտիչ կերպով փոփոխվում է:


4-ից 8-րդ շաբաթվա ընթացքում սաղմի արտաքին շերտի բջիջներն աշխատում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի էսքիզի վրա. Հիմնադրվում է գլխուղեղը և ողնուղեղը, որոնք փոխանցում են նյարդային ուղիները:  Սկզբում ուղեղը հարթ մակերես ունի` ձկների նման: Հետո ի հայտ են գալիս ակոսների առաջին նշանները, և այն նմանվում է սողունների ուղեղին: Եվ ներարգանդային կյանքի միայն ավարտին սաղմի ուղեղը կդառնա մարդկային ուղեղ:


Արտաքին շերտից նաև ձևավորվում են ականջները, քթի, աչքերի, մաշկի, մազերի եղունգների զգացող հյուսվածքը՝ էպիթելը:

 

Հղիության 8(10)-րդ շաբաթ Հղիության 8(10)-րդ շաբաթ

Փոքրիկի ձեռքերը

Այս շաբաթում երեխայի ձեռքերը շատ արագ են զարգանում 48-րդ օրը և երեք օր անց

 

Միջին շերտի բջիջները սկիզբ են տալիս կմախքի մկաններին, ներքին օրգաններին, հոդերին, սրտին, արյանը, լիմֆային, արյունատար անոթներին և լիմֆոգեղձերին, աճառային հյուսվածքին և ոսկրերին, փայծաղին, երիկամներին, սեռական ուղիներին և, վերջապես, թաղանթներին, որոնք ծածկում են մարմնի բոլոր խոռոչները:


Ներքին շերտի բջիջները կձևավորեն մարսողական  օրգանների էպիթելը, ինչպես նաև լյարդի և ենթաստամոքսային գեղձի էպիթելը:  Նույն գենետիկ կազմով մի քանի տասնյակ բջիջներից ձևավորվում են ոսկրային հյուսվածքի կոշտ բջիջները, նյարդային համակարգի գերբարդ բջիջները, էնդոկրին օրգանների բջիջները, մկանային առաձգական բջիջները, մի խոսքով` մարդկային օրգանիզմի բջիջների բազմությունը:


Տարբերակման գործընթացը, դրանց մասնագիտացումը չափազանց բարդ է:


Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, մասնագիտացման աստիճանում յուրաքանչյուր բջիջ «պարզ» է: Դրա զարգացման համար նրան անհրաժեշտ են հատուկ պայմաններ: Նախ` առաջինը, դրա համար միևնույնը չէ, թե ինչ աղեր և ինչպիսի միացություններ  են պարունակվում այն ողողող արյան մեջ և հյուսվածքային հեղուկում: Երկրորդ՝ նրա մասնագիտացման վրա կարող են ազդել մյուսների՝ հարևան բջիջների կենսագործունեության նյութերը: Հայտնի է, որ այս նյութերի փոխանակումը կատարվում է արյան միջոցով, լիմֆայի միջոցով, մկանային հեղուկի միջոցով: Եվ երրորդ, յուրաքանչյուր բջջի անհրաժեշտ է կոնկրետ ինդուկցող հյուսվածքի հետ կապ: Օրինակ, աչքի եղջերաթաղանթը զարգանում է միայն ակնաբյուրեղի հետ կապի պարագայում: Հավի վրա փորձարկման ժամանակ, երբ ակնաբյուրեղի փոխարեն տեղադրեցին մաշկի բջիջներ, ապա եղջերաթաղանթի  փոխարեն այնտեղ փետուր աճեց:


Լինում է նաև, որ սարսափելի փորձություններ է անում հենց ինքը` կյանքը: Միջավայրի տարբեր անբարենպաստ պայմանները, մոր վարակիչ  հիվանդություններն ունակ են խախտելու բջիջների տարբերակման ինտիմ մեխանիզմները, օրգանների հիմնումը, իսկ սա հանգեցնում է ողբերգական հետևանքների՝ երեխայի ի ծնե այլանդակվածության:


5-6-րդ ամիսներին հատկապես շատ արագ են զարգանում սաղմի վերջույթները: Դրանք երկարում են, նկատվում են մասերի բաժանումները, հայտնվում են ձեռքերը և ոտքերը` ավելի շատ նման թիակի հինգ ճառագայթների, որոնք ապագա մատիկներն են:


7-րդ շաբաթում սկսվում է կմախքի ոսկրացումը, որն ավարտվում է միայն 20-25 տարեկանում:

5-6-րդ շաբաթում տեղի է ունենում ևս մեկ կարևոր իրադարձություն. պտուղը դեմք է ձեռք բերում: Նրա աչքերը, որոնք նախկինում գրեթե գլխի կողմնային մասերում էին, մոտենում են: Դեռ չկան կոպեր, այդ իսկ պատճառով դրանք փոքրիկ գլխի վրա հսկա են թվում: Սաղմն ունի շատ «խելացի» ճակատ: Իսկ հարթ, դուրս ցցված քթածակերով քթից դժվար է կռահել ապագա հանդուգն կճատաքիթը կամ «ազնվականի» քիթը՝ փոքրիկ կորությամբ, կամ էլ` Բուրատինոյի հետաքրքրաշարժ երկար քիթը... Շրթունքները նոր են նկարվում, իսկ լնդերի խորքում ձևավորվում են կաթնատամների սաղմերը:


Ո՛չ, նրան սիրունիկ ասել չի կարելի: Սակայն պարզ է, որ այն մարդ է, և ոչ թե ուրիշ մի բան: Այսպիսով` ընդամենը երկու ամսում միաբջիջ «ամեոբան» դառնում է մարդ: Ավելի ճիշտ` դրա առաջին ուրվագիծը, էսքիզը: 50-60 օրում օրգանները և օրգանիզմի համակարգերը հասցնում են ձևավորվել միայն ընդհանուր գծերով:  Հաջորդ յոթ ամիսներին օրգանիզմը կշարունակի զարգանալ և ավելի բարդանալ ու ինքնակատարելագործվել: Կյանքը` մինչև ծնվելը, շարունակվում է:


Ուշադրությո՛ւն: 4-8 շաբաթները կրիտիկական  են ապագա երեխայի կյանքի համար, երբ սաղմը ցանկացած տիպի վնասող գործոնի նկատմամբ ավելի զգայուն է:


Ընկերքը բացարձակ պաշտպան չէ պտղի համար: Տարբեր քիմիական նյութեր, այդ թվում և որոշ դեղեր, ունակ են թափանցել ընկերքի միջով և բացասական ազդեցություն ունենալ սաղմի զարգացման վրա:


Դեղամիջոցների նկատմամբ զգույշ եղե′ք, հատկապես հղիության առաջին և երկրորդ ամիսներին, երբ ընթանում է բոլոր օրգանների և երեխայի համակարգի  ստեղծումը: Դեղամիջոցներ օգտագործեք միայն բժշկի թույլտվությամբ:


Բոլոր այն գործոնները, որոնք ունակ են խառնվելու բջիջների մասնագիտացման մեջ, կոպտորեն դրանց խախտել,ու և հանգեցնելու անոմալիաների, կոչվում են տերատոգեն (հունարեն «տերատոս»-այլանդակ) բառից:


Նման հատկություն ունեն ճառագայթման մեծ չափաբաժինները, ռենտգեն ճառագայթումը, բազմաթիվ քիմիական նյութեր և այլն:


Սննդանյութը ևս կարող է անտարբեր չլինել մոր և պտղի համար: Մասնավորապես` կոֆեինը, որի մեծ քանակությունն ունակ է հղիության վաղ շրջանում հանգեցնելու ինքնակամ վիժման:


ԱՄՆ-ում հետազոտել են 550 հղիների, ովքեր սիրում էին սուրճ: 14 կանանցից , որոնք խմում էին օրական 6 բաժակ սուրճ, միայն մեկն է կարողացել  պահպանել հղիությունը: Մնացած 13-ի մոտ պտղի զարգացումը դադարել է և հղիությունն ընդհատվել է:

 

Հղիություն. 2-րդ ամիս

Հեղինակ. Ա.Ի. Բրուսիլովսկիի «Կյանքը մինչ ծնվելը» գրքի նյութերով
Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիության 42-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 42-րդ շաբաթ. morevmankan.am

Ապագա մոր որովայնում երեխայի զարգացումն ավարտված է: Մոտակա ծննդաբերության նշաններն են՝ քիչ քանակի արյունային արտադրություն, որովայնի իջեցում և լորձային խցանի հեռացում: Այդ նախանշանների բացակայության...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 41-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 41-րդ շաբաթ. morevmankan.am

41-շաբաթյա ժամկետում երեխան լիարժեք պատրաստ է ծնվելուն, և այս պահին հղիությունն արդեն կարող է համարվել գերհասուն: Ապագա մայրն ավելի է ծանրացած, իսկ պլացենտան երեխային տալիս է ավելի ու ավելի քիչ օգտակար նյութեր...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 39-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 39-րդ շաբաթ. morevmankan.am

Փոքրիկի հետ հանդիպմանը շատ քիչ ժամանակ է մնացել: Եթե Ձեզ մոտ ամեն բան պատրաստ է, պարզապես հանգստացեք: Իհարկե, այս ժամկետում արդեն դժվար է հանգիստ պատասխանել ընկերների և ծանոթների հարցերին, ովքեր  անընդհատ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 38-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 38-րդ շաբաթ. morevmankan.am

Որքան արագ է թռչում ժամանակը: Թվում է, դեռ երեկ էր, երբ Դուք տեսաք թեստի 2 գծիկը, իսկ այժմ հղիությունն արդեն մոտենում է իր ավարտին:  38-րդ շաբաթում ապագա շատ մայրերի մոտ բացվում է երկրորդ շնչառությունը, նրանք մեծ հաճույքով...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 37-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 37-րդ շաբաթ. morevmankan.am

Մնացել է շատ քիչ` երեխայի աշխարհ գալուն: Համաձայն պաշտոնական բժշկության, 37-րդ շաբաթում ծնված երեխան համարվում է հասուն: Չարժե անհանգստանալ, որ երեխան որովայնում ավելի քիչ է շարժվում: Բանն այն է, որ արգանդում տեղն արդեն շատ փոքր է...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 35-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 35-րդ շաբաթ. morevmankan.am

Դուք վերջնագծի վրա եք: Այս շաբաթից սկսած գինեկոլոգին պետք է այցելել ամեն շաբաթ: Բժիշկը կճշտի, թե ինչպիսի հետազոտություններ են անհրաժեշտ հղիության վերջում: Հղիի փոխանակման քարտը Ձեր ձեռքին է, և արդեն որոշել եք...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 34 շաբաթ. morevmankan.am
Հղիության 34 շաբաթ. morevmankan.am

Համաձայնեք, որ բավականին լուրջ ժամկետ է: Այժմ փոքրիկը պրակտիկորեն պատրաստ է ծնվելու, բայց շարունակում է աճել և զարգանալ: 34 շաբաթում ծննդաբերությունը համարվում է վաղաժամ, բայց երբեմն լինում է: Ապագա մայրը պետք է իմանա...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 33-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 33-րդ շաբաթ. morevmankan.am

Եվ այսպես, մինչև փոքրիկի հետ երկար սպասվող հանդիպումը մնացել է մոտավորապես մեկ ամիս: Ի՞նչ է կատարվում հղիության 33-րդ շաբաթում...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 32-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 32-րդ շաբաթ. morevmankan.am

Ծննդաբերությունն ավելի մոտ է և երեխան ընդունում է այն դիրքը, որով նա պետք է շարժվի այս աշխարհին ընդառաջ: Երեխայի գլխի ճիշտ դիրքը ներքևում է, ընդ որում, այդ ժամանակ նրա հետույքը մոր կրծքի տակ է տեղակայվում...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի տոնուսը հղիության ժամանակ. morevmankan.am
Արգանդի տոնուսը հղիության ժամանակ. morevmankan.am

Արգանդը մկանային յուրօրինակ օրգան է` հսկայական ձգվելու ունակությամբ: Կարճ ժամանակվա ընթացքում այն մի քանի անգամ մեծացնում է իր չափերը և քաշը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am

Երրորդ եռամսյակում փոքրիկն աճում է շատ արագ, նրա քաշն արդեն կազմում է մոտավորապես 1500 գր: Ապագա մայրը պետք է ուշադիր լինի իր քաշի ավելացման նկատմամբ՝ շաբաթական 300 գր-ը առավելագույնն է, պնդում են բժիշկները: Հիմնական հարցերը...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 30-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 30-րդ շաբաթ. morevmankan.am

Երրորդ եռամսյակի ընթացքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել: Ապագա մայրը օր-օրի դառնում է ավելի ծանր, շեղվում է մարմնի ծանրության կենտրոնը, ուժեղանում է հոգնածությունը, կարող է ի հայտ գալ հևոց: Հղիության 30-րդ շաբաթը դեկրետային արձակուրդի սկիզբն է...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 29-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 29-րդ շաբաթ. morevmankan.am

Երկար սպասված փոքրիկն աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով: Ապագա մայրը վայելում է իր հղիությունը: Բայց այս շրջանում նա կարող է խիստ հոգնել: Հաճախ այդ հոգնածության պատճառը քնի հետ կապված խնդիրներն են...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 28-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 28-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիության 28 շաբաթով սկսվում է հղիության վերջին եռամսյակը: Ապագա մորը կարող է բավականին տհաճություն պատճառել որովայնի ուժեղ քորը, քանի որ մաշկը գնալով ավելի է ձգվում: Դրան կօգնեն հատուկ յուղերի և քսուկների...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 26-րդ շաբաթ. morevmankan
Հղիության 26-րդ շաբաթ. morevmankan

Վերջանում է երկրորդ եռամսյակը, որը համարվում է երեխային սպասելու ընթացքի ամենախաղաղ ժամանակը: 26-րդ շաբաթը երեխայի համար կարևոր է այնքանով, որ նա արդեն կենսունակ է դարձել: Վաղաժամ ծննդաբերության դեպքում, բժշկական ճիշտ խնամքի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ